Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Արամայիսի Երզնկյան (հունվարի 26 , 1922 (1922-01-26 ) [ 1] [ 2] , Թիֆլիս , Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն [ 1] [ 2] - դեկտեմբերի 19 , 1996 (1996-12-19 ) [ 2] , Մոսկվա , Ռուսաստան [ 2] ), խորհրդային հայ կինոռեժիսոր , սցենարիստ , նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975 )։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982 )[ 3] ։
Ծնվել է Թբիլիսիում ։ 1934 -1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940 -1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում ։ 1941 -1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր ։ 1946 -1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948 -1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը ։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի» , «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975 ) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները։ 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ։
Մահացել է Մոսկվայում , թաղված է Երևանում [ 4] [ 5] ։
ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979 )
Յուրի Երզնկյանի հուշատախտակը Երևանի Թումանյան փողոցում
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1. — էջ 377.
↑ «Յուրի Երզնկյանի մասին zarkfoundation.com կայքում» .
↑ Յուրի Երզնկյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքէջում (չաշխատող հղում)
↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա . Երևան: «Սովետական գրող». էջ 311-312.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 586 )։